Մենենդեսը Բաքվի կողմից արցախցի երիտասարդների...

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։ Սենատորը հանձնաժողովի X (նախկինում՝ Twitter) սոցցանցի էջում դա որակել է որպես «զազրելի պահվածք»։