ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու համար։
Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային Թեհրանին ցուցաբերած աջակցության համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և նշել, որ դրանք կամրապնդվեն։



