Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մեկնարկել է վարքագծի կանոնագրքի և քաղաքականությունների ուսուցումը։
Վարքագծի կանոնագիրքը և քաղաքականությունները սահմանում են մեր աշխատակիցների իրավունքները և պարտականությունները՝ նպաստելով ավելի պատասխանատու և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։
Առաջին փուլում ուսուցմանը մասնակցում են գրասենյակային աշխատակիցները։
Հաջորդ փուլում դասընթացները հասանելի կլինեն Ընկերության բոլոր աշխատակիցներին։
Ուսուցումը իրականացնում է հայտնի դասընթացավար, Ամերիկյան համալսարանի դասախոս Sergey Tantushyan-ը։



