Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշել է, որ նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունը նախ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին, որից հետո այցելել է ԱԳն: Հույն նախարարին ողջունել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Աննա Նաղդալյանը նաեւ լուսանկարներ է հրապարակել: