Գանձասարը միայն մեզ է հետաքրքիր․ բա ո՞վ պետք...

«Երբ ես Սիսակ Գաբրիելյանին հարցնում եմ՝ արդյո՞ք ինքը, որպես մեր ինքնության մաս հանդիսացող պատմամշակութային ժառանգության մաս, պետք է նաև նախաձեռնող լինի կամ հետամուտ լինի, որպեսզի մեր մշակութային ժառանգությունը Արցախում, մասնավորապես՝ Գանձասարը, Ամարասը, հայկական պահպանվեն։

Ես ուրիշ բան էլ չեմ ասում՝ հայկական պահպանվեն։

Այստեղ հարցեր են առաջանում։ «Բա արդյո՞ք մենք այն երկիրն ենք, այն փոքր երկիրն ենք, արդյո՞ք պառլամենտական համապատասխան հանձնաժողովը դրանով պետք է զբաղվի, թե՞ չպետք է զբաղվի»։ Բա ո՞վ զբաղվի։ Ո՞վ զբաղվի։

Գանձասարը միայն մեզ է հետաքրքիր։ Աշխարհի երեսին չկա երկրորդ ազգը, ում համար էական է Գանձասարի գոյությունը։ Միայն մեզ համար է էական։ Այստեղ նստած մարդիկ պետք է մտածեն՝ Գանձասարը հայկական կմնա՞, թե՞ չի մնա։

Պառլամենտական երկրի համապատասխան հանձնաժողովի նախագահին այդ հարցը ուղղելուց հետո մարդկանց մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք այն մարդիկ ենք, ովքեր պետք է զբաղվեն դրանով։ Բա ո՞վ պետք է զբաղվի դրանով։

Կան միջազգային կառույցներ, կա UNESCO, և պետք է, այո՛, նախաձեռնող լինել՝ այդ բոլոր հարցերը բարձրաձայնելու համար»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։