Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազ...

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգի Լախիսարայի Աշոկ Դհամ տաճարում էլեկտրական սյան ընկնելու հետևանքով առաջացած փլուզման հետևանքով, ըստ պաշտոնյաների, զոհվել է առնվազն յոթ մարդ, իսկ տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։

«Ասում են, որ այնտեղ էլեկտրական սյուն է ընկել, և մարդիկ էլեկտրահարվել են, ինչը հանգեցրել է փլուզման նման իրավիճակի», —Aljazeera-ի  փոխանցմամբ՝  ANI լրատվական գործակալությանը ասել է ոստիկանության ավագ սպա Շիվամ Կումարը՝ հավելելով, որ ճշգրիտ պատճառը հայտնի կդառնա  միայն ամեն iնչ ստուգելուց հետո։

Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ տասնյակից ավելի մարդիկ տեղափոխվել հոսպիտալացվել են։

«Լաքիսարայի Աշոկ Դհամում տեղի ունեցած միջադեպը չափազանց ողբերգական է: Ես խորապես վշտացած եմ դեպքի հետևանքով հավատացյալների մահվան լուրից», — X-ում գրել է Բիհարի գլխավոր նախարարը: