Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին պաշտոնական այց կկատարի Նորվեգիա: