Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսակ...

Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։