Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջա...

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժ. 11:30-ից մինչև 22:00-ն, Կոտայքի մարզի «Ակունք» համայնքի Զովաշեն գյուղում՝ Հատիս լեռան լանջին, ընթանալու է հացահատիկի «Հացօրհնեք» փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը և եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ:

Փառատոնին կմասնակցեն 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաև «Ակունք» ազգագրական և «Բերդ» պարային անսամբլները, «Հայ մյուզիք բենդ»-ը, «Դոմիսոլ» երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Համբարյանը, Սեդա Թևանյանը, Սամվել Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:

Փառատոնի հատուկ հյուրն է «Արարատ-բենդ»-ը ՌԴ Մոսկվայից:

Փառատոնի ընթացքում տաղավարներում կներկայացվեն հայ և այլ ազգությունների հացատեսակներ, ավանդական ուտեստներ, հուշանվերներ և այլն:

Փառատոնի գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն է։

178c789d-cb31-41b1-9c65-7d279ac95b9a66b1cb09-7982-4d3f-a892-8fcb080eab8f 382354ec-b0f2-4b44-bc57-0329a25a8902 418c6ead-d413-476c-a064-dd3bcb6be6b9 5395437389134028696 5395437389134028818