Մեկնարկել է ԱԺ տարածքային կառավարման հարցերի...

Ազգային Ժողովում մեկնարկել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Նիստի օրակարգում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի նախագծերը և այլ հարցեր։