«Մեկի դեմ ցանկացած հարձակում կհամարվի երկուսի...

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը սեպտեմբերի 17-ին ստորագրել են ռազմավարական պաշտպանության համաձայնագիր պետություններից որևէ մեկի վրա հարձակման դեպքում փոխադարձ օգնության վերաբերյալ: Հայտնում է Associated Press գործակալությունը։

Համաձայն Պակիստանի արտաքին գործերի նախարարության և պետական ​​ Saudi Press լրատվական գործակալության տարածած հայտարարությունների՝ համաձայնագրում նշվում է, որ «երկրներից որևէ մեկի դեմ ցանկացած ագրեսիա կհամարվի ագրեսիա երկուսի դեմ»։

«Այս համաձայնագիրը ... նպատակ ունի զարգացնել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ասպեկտները և ամրապնդել ցանկացած ագրեսիայի համատեղ զսպումը», - ասվում է հայտարարության մեջ։