Մեկ տարի առաջ բնակչության 80 տոկոսը դուրս եկավ արդարության պահանջով: Այս մասին «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը:
«Երբ ասում են, որ ապրիլայն հեղափոխություն բացառիկ էր, իսկապես այդպես է: Բայց այդ հեղափոխության համար երկու կարևոր բացառիկ բան բաց է թողնվում. մեկն այն է, որ հեղափոխությունը կատարվեց արդարության, արժանապատվության և հարգանքի լոզունգներով և ոչ թե կոռուպցիոն սկանդալի կամ նյութական կարիքից դրդված:
Սա ունիկալ է մի երկրում, որտեղ թե՚ աղքատությունն է բարձր, թեՙ գործազրկությունը, թե առհասարակ սոցիալական վիճակը: Սա հատկանշական էր այս հեղափոխության համար և միաժամանակ մեծ նվեր է բոլորիս հեղափոխական իշխանությունից, որվհետև այն ամենը լինի դա շրջակա միջավայրի վիճակ, թե կոռուպցիա գալիս է արդարադատության իրավունքի չլինելուց՝ դեֆիցիտից»- ասաց նա:
Մինասյանը նաև հավելեց, որ հեղափոխության առաջին քայլը զավթումից ազատվելն էր, երկրորդը՝ ընտրությունները, որի ժամանակ այդ զավթված ուժը քիչ ձայներ չհավաքեց, սակայն միայն այդքանը բավարար չէ ասելու, որ մենք առաջ են գնում և դրանով հռչակում մեր՝ իրավական պետություն լինելը:



