Դեկտեմբերի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4157 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 167 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 161 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 578, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 384, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 219, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57 և 1480 այլ իրավախախտում։
112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 220-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 76-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 90-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 430-ը առանց ձմեռային անվադողերի: 1 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 58 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12596 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 233 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 201 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 352, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 14 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, չամրակապված վարելու՝ 2269, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 132, վարելու ընթացքում ծխելու՝ 298, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 388, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50, արագության գերազանցման՝ 1923 և 3794 այլ իրավախախտում։
393 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1180-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 903-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 93 բեռնատար, 172-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 762-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 9 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։



