Մեկ շաբաթում գրանցվել է 925 դեպք, որից 420–ը՝...

Հուլիսի 21-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 925 դեպք, որից 420-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 328, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, զինամթերքի և դիակի հայտնաբերման` 1-ական, քարաթափման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 2-ական, տեղատարափ անձրևի, բնական հրդեհի, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու՝ 4, կեղծ ահազանգի՝ 9, թունավորման` 10, օձի նկատման՝ 49, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 251, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 48, հրդեհի կեղծ կանչի՝ 40, 92 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 35 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 51 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 35 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 114, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 18 մարդ: