Մեկ շաբաթ է` Մարտակերտի Տոնաշեն համայնքի անտա...

Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում: Այս մասին հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ հավելելով, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 24 ժամ շարունակ:

Հրշեջ փրկարարների շնորհիվ կրակը նահանջել է «Երից մանկանց» վանքի հարակից տարածքում եւ տեղափոխվել աշխարհագրորեն ավելի բարդ գոտի:

Այրվել է հիմնականում բնաշիվային աճի թխկիներ, կաղնիներ, հացենիներ եւ բոխի տեսակի ծառեր:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 60 հա մակերես:

Հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում է: Աշխատանքին կցվել են ԱԻ պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջները եւ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարարները՝ բաժնի պետ Արայիկ Դանիելյանի գլխավորությամբ: