Մեկ օրում Ղարաբաղ է վերադարձել 649 փախստական
Նախօրեին 649 փախստական է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: 
 
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար փախստական:
 
Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները: