Օրվա ընթացքում 1199 փախստական է տեղափոխվել Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ։ Ռուս խաղաղապահների օգնությամբ վերադարձած բնակիչների ընդհանուր թիվը գերազանցել է 3000-ը:
Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ օրվա ընթացքում ապահովվել է 1199 փախստականի անվտանգ վերադարձը, որոնք ավելի վաղ ռազմական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ի վեր, ռուս խաղաղապահների օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան երեք հազար բնակիչ վերադարձել է նախկին բնակավայրերը», - ասել է նա:



