Մեկ օրում 846 փախստական է ռուս խաղաղապահների օգնությամբ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, ընդհանուր թիվը հասել է 26 հազարի, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի օժանդակությամբ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ: Ըդհանուր առմամբ, ավելի քան 26 հազար փախստական վերադարձել է նախկին բնակության վայրեր», - ասել է նա:



