Մեկ օրում այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ...

Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:

Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 12 հողամասից հայտնաբերվել է կանեփի 247 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է կես կիլոգրամից ավելի մարիխուանա և 2 գրամից ավելի կոկաին: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: