Մեկ օրում ավելի քան 800 փախստական է վերադարձե...

Նախօրեին 825 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 38.3 հազար փախստական:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները: