Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությ...

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոկում անդրադարձել է հիշատակի օր սահմանելու նախագծին և գրել․

«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում։

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի 1915թ. նահատակության»։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին նաև նշել է, որ հպարտ է պատմական այս օրը Ֆրանսիան Ազգային ժողովի դահլիճում ներկայացնելու համար։