Մեդվեդևը Թրամփին և Հարիսին համեմատել է «տարայ...

Ռուսաստանը չի համակրում ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին` ամերիկյան նախընտրական քարոզարշավն ընկալելով որպես տարայի մեջ ընկած սարդերի կռիվ։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությանը որևէ լավ բան սպասվո՞ւմ է հանրապետական Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու դեպքում։