Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի»...

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի Ուկրաինայում։

«Իշխող եվրոպացի տխմարները, ի վերջո, պատերազմ են ուզում Եվրոպայում։ Հազար անգամ ասվել է. Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որեւէ զորք Ուկրաինայում, բայց ոչ, Միկրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն իր գրառումն ուղեկցել է Ուկրաինայի տարածքում «Օրեշնիկի» հարվածի տեսակադրով։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի խորհրդարանի քաղաքական ուժերին ներկայացրել էր Ուկրաինայում միջազգային ուժերի կազմում մոտ 6 հազար զինվորական տեղակայելու ծրագիր։