Մեդվեդևը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստա...

Բանդերստանի որոշ հաստագլուխ մարտիկներ հասել են նրան, որ Ռուսաստանի դեմ պայքարի լավագույն մեթոդ են համարում Արևմուտքից ստացած հեռահար հրթիռներով մեր արձակման կայանները ոչնչացնելը Ռուսաստանի ողջ տարածքում: Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ի՞նչ է դա նշանակում։ Մեկ բան միայն՝ նրանք գնում են միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական ​​քաղաքականության հիմունքների 19-րդ կետը գործողության մեջ դնելուն բախվելու ռիսկին («դ) ագրեսիա Ռուսաստանի Դաշնության դեմ սովորական զենքի կիրառմամբ, երբ պետության գոյությունը վտանգված է»):

Սա ոչ թե ինքնապաշտպանության իրավունք է, այլ ուղղակի և ակնհայտ հիմք մեր կողմից նման պետության դեմ միջուկային զենք կիրառելու համար»,- գրել է Մեդվեդևը։