Մայրաքաղաք Երևանի և Գերմանիայի Լայպցիգ քաղաքի...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը ստորագրել են համաձայնագիր՝ «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ»։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ նախաձեռնությունը միտված է խթանելու Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումները և ամրապնդելու երկու քաղաքների գործընկերային կապերը՝ համատեղ նախագծերի և միջոցառումների միջոցով։

Բուրքհարդ Յունգը Երևանում է ժամանել  Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում: 

Մարտի 31-ից ապրիլի 1-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։