«Մայր Հայաստանի» հանդիպումն Էրբիլի հայ համայն...
Սեպտեմբերի 3-ին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազին Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի հայ համայնքի թաղական խորհրդում հանդիպել են Քուրդիստանի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Արթունի և համայնքի այլ ներկայացուցիչների հետ: «Մայր Հայաստան» շարժման անդամները հետաքրքրվել են հայ համայնքի խնդիրներով, ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը, խոսել Արցախի մեր հայրենակիցների խնդիրներից: Համայնքի հոգևոր հովիվ Տեր Արթունը շնորհակալություն է հայտնել այցելության համար, հետաքրքրվել Հայաստանի անվտանգային իրավիճակով և սպասվելիք զարգացումներով: