Մայր Աթոռը հրավիրում է աղոթքի՝ գերիների և անհետ կորածների համար
Հունվարի 8, 2021
Տարածել՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է մեր ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։
Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք։