Ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Դուգլասը, որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, ժամանել է Կիև՝ մասնակցելու առաջին տիկինների և պարոնների գագաթնաժողովին, որի կազմակերպիչը երկրի առաջին տիկին Ելենա Զելենսկայան է:
Միջոցառումից առաջ Դուգլասը որդու հետ զբոսնել է Կիևում, ինչպես նաև այցելել եկեղեցի:
«Մայքլ Դուգլասը և նրա որդին հատուկ հյուրեր կլինեն առաջին տիկինների և պարոնների չորրորդ գագաթնաժողովին, որը կկայանա սեպտեմբերի 12-ին»,- հայտնում է obozrevatel.com-ը:
Գագաթնաժողովի հայտարարված նպատակն է ստեղծել միջազգային հարթակ, որը կնպաստի մարդասիրական խնդիրների լուծմանն ամբողջ աշխարհում։



