ՀՀ զբոսաշրջության կոմիտեն «Եվս մեկ լավ նորություն» վերտառությամբ գրառմամբ տեղեկացնում է, որ Ամանորի օրերին ցանկացողները կարող են այցելել Մատենադարան և էքսկուրսիայի մասնակից լինել:
«Մատենադարանի տնօրինությունը տեղեկացնում է, որ Մատենադարանի թանգարանային մասնաշենքը կաշխատի 2020 թ.-ի հունվարի 3-ին և 4-ին՝ ժամը 12:00-17:00»,- հայտնում է Կոմիտեի ֆեյսբուքյան էջը:



