
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության շրջանակում գործընկերների՝ Բաբկեն Թունյանի և Վահագն Ալեքսանյանի հետ մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նստաշրջանի բացման արարողությանը:
«Նստաշրջանի ընթացքում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով և ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու Հայաստանի դերը տարածաշրջանային տնտեսական և անվտանգային զարգացման համատեքստում»,- գրել է Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: