
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ Չինաստանը կարող է ժողովրդագրական ճգնաժամի առաջ կանգնել։
«Ժողովրդագրական փլուզումը Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրն է: Սա վերաբերում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին»,- գրել է նա X-ում:
Մասկը մինչ այդ անհանգստություն էր հայտնել Եվրոպայում ծնելիության ցածր մակարդակի վերաբերյալ։ Նա նաեւ հայտնել է, որ ժողովրդագրական ճգնաժամի պատճառով կարող են անհետանալ ամբողջ ազգեր, այդ թվում՝ Իտալիայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի մշակույթները։
2025թ. հունվարին Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն հայտնել է, որ Չինաստանի բնակչությունը շարունակել է նվազել եւ 2024թ. նվազել 1,39 միլիոն մարդով՝ հասնելով 1,40828 միլիարդի։ 2022թ. Չինաստանի բնակչությունը 60 տարվա մեջ առաջին անգամ սկսել է նվազել՝ կրճատվելով 850 հազար մարդով։ 2023թ. այդ ցուցանիշը նվազել է եւս 2,08 միլիոն մարդով։