Մասիսում 35-ամյա վարորդը Skoda-ով վրաերթի է ե...

Այսօր՝ ապրիլի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Արարատի մարզ ավտոճանապարհի՝ Նորաբաց գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում, հաղորդում է Sham,shyan.com-ը:

Ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Մ․-ն իր վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով տեղում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթը տեղի է ունեցել Մասիսի վարչական տարածքում, սակայն դին Երևանի վարչական տարածքում է։

Պարեկային ծառայությունը պարզում է մահացածի ինքնությունը, ով մոտ 50-55 տարեկան կին է։