Մասիսի բնակարաններից մեկում մոր եւ դստեր դիեր...

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։