Մարզպետները եթե հետևողական լինեին, հրդեհների...

«Հատկապես մարզպետները եթե հետեւողական լինեին, ժամանակին հունձ անեին, բնականաբար, այդ հրդեհների քանակը կպակասեր։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե որտեղ են աշխատում կամ երեւի եկել են պարգեւներ ստանալու համար։ Ուղղակի չեն աշխատում, եկել են վայելելու, բայց դա շատ կարճ է տեւելու»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Վերջինս նկատեց՝ այսօր երկրում անասնակերի խնդիր կա. «Անասնակերը կրկնակի թանկացել է։ Կառավարությունում ոչնչով չեն զբաղվում, միայն խալի լվալու համար են գումար հատկացնում, դա է իրենց գործը։ Գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է, մի նախարարություն ուներ, դա էլ փակեցին»։