Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում զոհված 76 զինծառայողների հարազատները համարում են, որ իրենց երեխաներին ուղարկել են արդեն հանձնված Հադրութ՝ ուղղակի կոտորվելու: Մեր հրապարակումներից մեկում զինվորների հարազատները պատմում են, որ նշված 76 զինծառայողներին ուղարկել են Հադրութ այն ժամանակ, երբ այնտեղ արդեն եղել են հակառակորդի դիվերսանտները, բացի դա, զինվորներին տեղափոխելու հրամանը տրվել է, սակայն ոչ ոք չի դիմավորել նրանց, ինչի հետևանքով զինվորներին տեղափոխող մեքենան հայտնվել է շրջափակման մեջ:
Գնդապետ Գոռ Իշխանայանին ճանաչողները վստահեցնում են, որ նա երբեք իր զինվորներին չէր ուղարկի մահվան բերան, եթե առաջին չլիներ հրաման և երկրորդ ինքն անձամբ վստահ չլիներ, որ հնարավոր է այդ վաշտի անվտանգությունն ապահովել: Ավելին շատերը հիշեցնում են, որ Մարտունի քաղաքը այսօր հայկական վերահկսողության տակ է մեծամասամբ հենց Գոռ Իշխանայնի ջանքերի շնորհիվ: Արցախի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երբ Երևանից հրահանգում են հետ քաշվել Մարտունու դիրքերից, որպեսզի նոր ուժերով առաջ գնան Գոռ Իշխանյանը հրաժարվում է ենթարկվել ադ հրամանին և պաշտպանում է իրեն հանձնված հատվածը: Հենց նրա այս համառության և իր ենթակայության տակ գտնվող ուժերի պատրաստվածության շնորհիվ էլ կասեցվում է թշնամու առաջխաղացումը դեպի Մարտունի:
Շատերը վստահ են, որ Գոռ Իշխանյանին հենց Մարտունի քաղաքի պահպանումն է, որ չի ներվել իշխանությունների կողմից: Պատերազմի ավարտից հետո նա թիրախավորվել է: Զոհված զինվորների հետ սկսկել են աշխատել իշխանության ներկայացուցիչները և մասնավորապես Շիշ Բռնող պատգամավորի շրջանակը: Ի վերջո, ծնողներին համոզել են, որ իրենց երեխաների զոհվելու մեղավորը Գոռ Իշխանյանն է: Իշխանություններին, ըստ էության, հաջողվել է մոլորեցնել զոհված զինվորների ծնողներին և իրավապաշտպաններին:



