Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ...

Այսօր ՀՅԴ Մարտունու կոմիտեության գրասենյակում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը և նույն խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը ընդունել են քաղաքացիներին, լսել նրանց մտահոգությունները, խնդիրներն ու առաջարկները։

«Քաղաքացիների չդադարող հոսքը շարունակվել է ողջ օրվա ընթացքում։

Մարտունի քաղաքից և շրջանի գյուղական համայնքներից բազմաթիվ քաղաքացիների բարձրացրած խնդիրները վերաբերել են անվտանգությանը, բերքի իրացմանը, Փաշինյանի իշխանության իրականացրած բռնաճնշումներին և երկրում ստեղծված անորոշ իրադրությանը»,- ասվում է ՀՅԴ տարածած հաղորդագրությունում: