Մարտի դաշտում ԱՄՆ-ին նոր պարտություններ են սպասվում, եթե նրանք չընդունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի օրինական պահանջները։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ռեզա Թալայինիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե հակառակորդը դիվանագիտության ոլորտում չընդունի Իրանի ժողովրդի օրինական և հստակ պահանջները, նա պետք է սպասի մարտի դաշտում իր պարտությունների կրկնությանը։ Հակառակորդի կողմից ցանկացած նոր սպառնալիք, հարձակում կամ ագրեսիա միանշանակ կարժանանա անհապաղ, վճռական և վերջնական պատասխանի, որը կստիպի հակառակորդին զղջալ իր գործողությունների համար»,- ասել է նա։
Ռեզա Թալայինիկը նշել է, որ Իրանի ժողովուրդը նաև ապագայում կմնա այս պարտադրված պատերազմի հաղթողը։ Նա նաև մատնանշել է, որ հակամարտության գոտուց ամերիկյան նավերի փախուստի բազմաթիվ դեպքերը վկայում են իրանական բանակի և ԻՀՊԿ-ի մարտունակության և կոշտ պատասխան տալու պատրաստակամության մասին, որի համար հակառակորդը կզղջա։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է փոխանցել Պարսից ծոցի գոտում հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկների պատասխանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի պատասխանն անընդունելի է անվանել։



