Մարտի 8-ի խորհուրդը առաջին հերթին կանանց իրավ...
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է.
 
«Սիրելի կանայք, սիրելի աղջիկներ,
 
Մարտի 8-ի խորհուրդը առաջին հերթին կանանց իրավունքների ու ազատությունների մասին է։
 
Ինքս բախտ ունեմ կնոջս՝ Մարիամի հետ երեք դուստրերիս դաստիարակել: Համոզված եմ, որ մեր երեխաների սերունդը կնոջ իրական ուժը գիտակցած և կարծրատիպերը հաղթահարած է մտնելու մեծ կյանք, իսկ մեր կարևոր դերը նրանց հարթ ճանապարհով ապահովելն է:
 
Շնորհավոր Մարտի 8»: