Մարտի 3-ին գիշերը 6 ժամով կդադարեցվի հեռուստա...

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում մարտի 3-ին ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված` հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։

Այս մասին հայտնում են  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից։