ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարի հետ կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը և Լեռնային Ղարաբաղում իրադրությունը, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: