Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը խոստացել է, որ նախագահ ընտրվելոը դեպքում, Ֆրանսիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք պետք է ազատորեն պաշտպանենք մեր շահերը, դուրս գանք ռազմական բլոկների տրամաբանությունից... Հետևաբար, մենք դուրս կգանք ՆԱՏՕ-ի համատեղ հրամանատարությունից, որպեսզի այլևս չկարողանանք ներքաշվել այլոց հակամարտությունների մեջ», - ասել է Լը Պենը շաբաթ օրը՝ ելույթ ունենալով իր ընտրողների հետ հանդիպմանը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլին։ Մի շարք թեկնածուներ արդեն հայտարարել են նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց ցանկության մասին։
Նրանց թվում են «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը, ծայրահեղ աջ «Վերանվաճում» կուսակցության առաջնորդ Էրիկ Զեմմուրը, ձախակողմյան «Ֆրանսիան անհնազանդ» կուսակցության ղեկավար Ժան-Լյուկ Մելենշոնը, «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության անդամ Յանիկ Ժադոն, Կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը ընտրություններին մասնակցում է Սոցիալիստական կուսակցությունից, Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Քրիստիան Տոբիրան։
Գործող նախագահ Էմանուել Մակրոնը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախընտրական մրցավազքին մասնակցելու մասին։