Մարիամ Փաշինյանը 110 հազար դոլար արժեցող խա՞չ...

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները շարունակում են մտերիմ հարաբերություններ ունենալ այն օլիգարխների հետ, որոնց համարում էին «ժողովրդին թալանողներ» և հենց այդ պատրվակը օգտագործելով հաջողացրեցին իշխանափոխություն իրականացնել։ 2018-ից հետո պարզվեց, որ «ատելի օլիգարխների» հետ ջերմ հարաբերություններ ունենալը Փաշինյանների վաղեմի երազանքն է եղել։

Իշխանափոխությունից հետո Փաշինյանները ամենաջերմ հարաբերություններն ունեն ՀՀԿ-ական ամենահայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ընտանիքի հետ։ Օրերս Ալեքսանյանի դստեր հարսանեկան արարողությունն էր, որին մասնակցել են նաև Փաշինյանի դուստրերը։

Արարողության ընթացքում Մարիամ Փաշինյանը կրում է զարդ, որի օրիգինալի արժեքը ավելի քան 110 հազար դոլար է։ Փաշինյանի դստեր կոշիկների օրիգինալները ևս թանկարժեքներից են և արժեն ավելի քան 1300 դոլար։ Այս կոշիկների մասին ամիսներ առաջ հրապարակում էր ունեցել Արմդեյ լրատվականը, որից հետո հերքում կամ հաստատում չէր եղել Մարիամ Փաշինյանի կողմից։ Իհարկե իշխանությունները կարող են պնդել, որ զարդն ու կոշիկները օրիգինալ չեն, բայց մենք մի քանի անգամ արձանագրել ենք, թե ինչպես են իշխանությունները հերքում այս կամ այն չինովնիկի գերթանկարժեք ժամացույցի կամ հագուստի օրիգինալ լինելը, բայց կարճ ժամանակ անց հակառակն է ապացուցվում։  Բայց կարծում ենք հերքելու դեպքում Մարիամ Փաշինյանը լավ կանի հրապարակի այն խանութների անունները որտեղից գնել է համաշխարհային բրենդների կեղծված օրինակները, որպեսզի իրավապահները պատասխանատվության ենթարկեն նրանց, ինչպես նաև գնման կտրոնները։ Հակառակ պարագայում այս իշխանության դատարկ խոսքերին հավատացողները շատ չեն։