Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercede...

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Աշոտ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի մեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 82 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով ձնակույտերի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը ։