«2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ սխալ է տպավորությունը, թե ՀՀ-ում չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժումը անվճար է։
Պատգամավորը նախարարությունից հետաքրքրվել է, թե որքա՞ն գումար է տրամադրվում մեկ քաղաքացուն քաղցկեղի՝ պետպատվերով բուժման համար։
«Նախարարությունից պատասխանել են․ «Փոխհատուցվում են չարորակ նորագոյացություններով հիվանդների քմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը՝ բացառությամբ քմիաթերապևտիկ դեղերի»։ Խնդրում եմ բացատրեք, թե ո՞նց է հնարավոր բուժել քաղցկեղը առանց քիմիապրեպարատի, որոնք բավականին թանկ են»,- ասաց Խամոյանը՝ հավելելով, որ պետությունը տարեկան չնչին գումար է հատկացնում քաղցկեղով բուժման համար։
«Շատ պրեպարատներ գրանցված չեն ՀՀ-ում, օրինակ ոսկրածուծի փոխպատվաստման մի պրեպարատ կա, որը գրանված չէ ՀՀ-ում, բայց կարող եք գտնել ՀՀ տարատեսակ նկուղներում։ Սա խնդի՞ր է, թե՝ ոչ»,- ասաց Խամոյանը։
Պատգամավորը հավելեց․ «Մարդը, որը չունի գումար, դատապարտված է մահվան, հիվանդանալու և հիվանդանոց ընկնելու իրավունք չունի»։
Մանրամասն՝ տեսանյութում։



