Երևանի քաղաքապետարանը հիմա կենտրոնացած է օդի որակի խնդրի վերլուծական տվյալներ հավաքագրելու և այդ վերլուծական տվյալների հիման վրա գործողությունները կարգաբերելու վրա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք օդում, ինչ-որ մակարդակում, ինչ-որ բարձրության վրա ունենք օդի վատ ցուցանիշ, երբ այդ բարձրությունից ինվերսիոն շերտով այն իջնում է քաղաքի վրա, և ոչ միայն քաղաքի, ունենում ենք նմանատիպ խնդիր»,-նշել է նա:
Ավինյանը հավելել է, որ իրենք կանխատեսումների հիման վրա գործողություններ իրականացնելու հնարավորություն ունեն:
«Այս իրազեկվածությունն ինչո՞վ է կարևոր. ես մարդկանց հետ խոսակցությունում հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ, օրինակ, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա: Դա իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Երևանի քաղաքապետը։



