Մարդիկ իրենց ընտրությունը կատարել են, դա միլի...

Մարդիկ, ովքեր ապրում են Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում եւ Զապորոժիեում, դառնում են մեր քաղաքացիները՝ ընդմիշտ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մարդիկ իրենց ընտրությունը կատարել են, դա միանշանակ ընտրություն է, միլիոնավոր մարդկանց կամքն է»,- նշեց ՌԴ նախագահը։

Պուտինը կոչ արեց Ուկրաինային՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, սակայն հանրաքվեի արդյունքները քննարկման ենթակա չեն»,- ընգծել է Պուտինը։