Մարդիկ աստիճանաբար անցնում են պայքարին․ զգուշ...

«Սիվիլնեթը հրապարակում է պաշտոնական տվյալներ, որոնք վերաբերում են քաղաքացիների խոսակցությունների գաղտնալսմանը: Ուրեմն 2023 և 24 թվականներին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու, ներքին և արտաքին դիտումներ իրականացնելու միջնորդությունները եղել են 600-ից 700-ի շրջանակներում, 2025 թվականի միայն առաջին կեսի ընթացքում դատարան ներկայացված միջնորդությունների թիվը արդեն կազմում է գրեթե 600։ Եվ այս առաջարկած միջնորդությունների ներկայացրած միջնորդությունների 60%-ն էլ բավարարվում է»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Հետո լինում է Անտիկոռի հրապարակումը որտեղ Անտիկը ներկայացնում է, որ ԱԱԾ-ն մարդկանց գաղտնալսում է 247 ռեժիմով, սկզբում առանց թույլտվության, հետո երբ որևէ բան գտնում են, դիմում են դատարան և դատարանը հետին թվով թույլտվություն է տալիս այդ ձայնագրությունները օգտագործելու:

Մի ուրիշ մեխանիզմ էլ կա ըստ անտիկոռի և նաև փաստաբանների ապօրինի գաղտնալսումից ստացված խոսակցությունը, որը չպետք է թույլատրվի որպես ապացույց օգտագործել, ուղարկում են իշխանամերձ լրատվամիջոցներ, լրատվամիջոցները հրապարակում են, հետո այդ հրապարակման հիման վրա վարույթ է նախաձեռնվում և իհարկե ներկայացվում է կալանքի միջնորդություն»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։