Մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվ...

Հ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են․

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։

Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։