Մանիլայում 15 մարդ է զոհվել բնակելի շենքում բ...

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի բնակելի թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ֆիլիպինյան GMA News պարբերականի հրապարակումը։

Հրդեհը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 5։30-ի սահմաններում։ Ժամը 8։04-ին դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակի բոլոր օջախները։

Ոստիկանությունը պարզում է մահացածների ինքնությունը և հետաքննում է միջադեպի պատճառները։

Ըստ պարբերականի՝ հրդեհից հաջողվել է փրկել երեք մարդու: