«MAN» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ ավտոճանապ...

Այսօր՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում 61-ամյա Սեմիոն Բ.-ն իր վարած «MAN» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ քաղաքի վարչական տարածքում՝ «Վան» ռեստորանային համալիրի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 80-ամյա Կ. Մարտիկյանին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը  արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։